Փորձ է արվել ուղղակի ժխտել ԼՂ-ում հայ հոգևոր և պատմական ժառանգության հայկական պատկանելությունը

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Գևորգ արքեպիսկոպոս Նորատունկյանը խորը վրդովմունք և մտահոգություն է հայտնել օրեր առաջ Հռոմի Պապական Գրիգորյան համալսարանում տեղի ունեցած «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդիականություն» խորագրով գիտաժողովի առնչությամբ։

 

Առաջնորդության քարտուղարությունից հայտնում են, որ գիտաժողովին փորձ է արվել ուղղակի ժխտել ԼՂ-ում հայ հոգևոր և պատմական ժառանգության հայկական պատկանելությունը և վիրավորել հինավուրց հայ քրիստոնյա ժողովրդի արժանապատվությունը, այն էլ՝ քրիստոնեության համաշխարհային համբավ վայելող ուսումնական մայր կաճառներից մեկում, որը պատկանում է Հիսուսյան միաբանությանը, և Հռոմում՝ քրիստոնեության հնագույն բնօրաններից մեկում։

 

«Կրկնակի՛ հանդգնություն և հայ ժողովրդի նկատմամբ ատելության արգահատելի հերթական ադրբեջանական դրսևորումը: Հիսուսյան միաբանության Ընդհանուր Մեծավոր Հայր Արտուրո Սոզային ուղղված իր նամակում Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը դատապարտել է վտանգը, որ նման բարձրակարգ ակադեմիական հաստատությունները կարող են դառնալ պատմության կեղծման ամբիոններ, որտեղ զոհերի ձայները լռեցվում են կամ խեղաթյուրվում, իսկ հայ ժողովրդի տառապանքն անտեսվում է, կամ շահագործվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն

Գեներալ Արշակ Կարապետյանը գրոհելու է հրաման տվող է, մեղադրանքը գեղանկարչություն է

Նահանջ հրաման տվողը, հող հանձնողը մի մարդ է՝ Նիկոլը