Ադրբեջանի և Թուրքիայի միջև միասնական բանակի ստեղծումը շարունակական գործընթաց է։ Այս մասին Թուրքիայի Միլի Մեջլիսում հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը։
Թուրք-ադրբեջանական տանդեմը կառուցում է Մեծ Թուրան՝Հայաստանի, ՌԴ-ի և Իրանի հաշվին։ Թուրքիան և Ադրբեջանը տասնամյակներ շարունակ կառուցել են միասնական տնտեսական և էներգետիկ-տրանսպորտային համակարգ՝Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան ուղղությամբ։
Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական ռազմական կապերը բարձրացել են որակապես նոր մակարդակի՝ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, որը դե-ֆակտո Մեծ Թուրան կառուցելու ճանապարհային քարտեզն է։
Մեծ Թուրանի կառուցումն՝ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության սպառնալիք է ՀՀ-ի, ՌԴ-ի և Իրանի համար։ ՀՀ-ն սեպ է, որը թույլ չի տալիս Թուրքիային և Ադրբեջանին միանալ, իսկ ՌԴ-ի և Իրանի տարածքում բնակվում են միլիոնավոր թյուրքախոս ժողովուրդներ և Անկարան ցանկանում է դառնալ նոր Օսմանյան կայսրություն և այդ տարածքները միացնել իրեն։
Այդ ծրագրերը կյանքի կոչելու համար Անկարան Ադրբեջանի տարածքն օգտագործում է, որպես պլացդարմ դեպի Իրան, թյուրքախոս Կենտրոնական Ասիա և Կասպյան տարածաշրջան։
ՀՀ-ն Մեծ Թուրանի ծրագրին միայնակ չի կարող դիմագրավել և Երևանը պետք է միանա ապագա ՌԴ-ՀՀ-Իրան ռազմա-քաղաքական դաշինքին։
ՌԴ-ն և Իրանը թույլ չեն տալիս, որպեսզի թուրք-ադրբեջանական միասնական բանակը ներխուժի Հայաստան և ոչնչացնի հայ ժողովրդին։
ՀՀ-ում իշխանափոխությունից հետո հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերությունները բարձրանալու են որակապես նոր մակարդակի։