Հայաստանը կրկին անցնում է ռուսական ազդեցության գոտի

Միացյալ Նահանգները չեղարկել է Հայաստանում «Ժողովրդավարական մշակույթի խթանում» ծրագրի ֆինանսավորումը։ Դրա մասին հայտնել են մուլտիմիլիարդատեր և ԱՄՆ նախագահի զինակից Իլոն Մասկի ղեկավարած ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտից (DOGE)։

 

Հայաստանը կրկին անցնում է ռուսական ազդեցության գոտի։ ԱՄՆ-ի նոր վարչակազմը չի ցանկանում ֆինանսավորել ՀՀ-ում տարբեր ՀԿ-ների ու ծրագրերի, փակում է USAID-ի հետ կապված ծրագրերը, իսկ դա նշանակում է, որ ՔՊ-ականների տարբեր արևմտյան գրանտերով սնվող դաշնակիցները մնում են առանց ֆինանսավորման, իսկ ՀՀ գործող իշխանությունները զրկվում են աջակիցների և ֆեյքերի մի ամբողջ բանակից։

 

Թրամփ-Պուտին մակարդակով այս պահին ռուս-ամերիկյան հարաբերությունները կարգավորվում են՝ուկրաինական պատերազմից հետո տեղի է ունենալու աշխարհի նոր վերաբաժանում և ԱՄՆ-ն Հարավային Կովկասը հանձնելու է ռուսական ազդեցության գոտի։ Արդեն այսօր Վրաստանն ու Ադրբեջանը խորացնում են կապերը ՌԴ-ի հետ՝ռազմա-քաղաքական, տնտեսական ու էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում։

 

Միայն ՀՀ-ն է ՔՊ-ի օրոք, որը սառեցնում է կապերը ՌԴ-ի հետ։ ՔՊ-ն տարիներ շարունակ Արևմուտքի հրահանգով կազմաքանդում է հայ-ռուսական ռազմա-քաղաքական դաշինքը, ինչի արդյունքում այսօր Արցախն օկուպացված է, իսկ Հարավային Կովկասում ուժեղացել են թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերը։

 

Եթե Հարավային Կովկասը կրկին անցնում է ռուսական ազդեցության գոտի, ապա ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝ Արևմուտքի դրածո և թուրք-ադրբեջանական շահերը պաշտպանող հակառուսական թիմը պետք է հեռանա։

 

ՔՊ-ն չունի ՀՀ-ում քաղաքական հենարան՝ՀՀ քաղաքացիներն ատում են գործող իշխանություններին, իսկ Արևմուտքում ՔՊ-ն զրկվել է արտաքին քաղաքական աջակցությունից։

 

ՀՀ-ում իշխանափոխությունը ժամանակի հարց է՝ամեն ինչ կախված է ազգային ուժերի պայքարից և ՀՀ քաղաքացիների քաղաքական ակտիվությունից։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն