Երևանից Բաքու և հակառակ ուղղությամբ քանի չվերթ է իրականացվել 2025-ին և ինչ նպատակով

2025 թվականի հունվարից մինչև հունիսը երկու պետական ​​թռիչք է իրականացվել Երևանից դեպի Բաքու և հակառակ ուղղությամբ։ Այս մասին, ի պատասխան գրավոր հարցման, Sputnik Արմենիայինհայտնեցին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։

«2025 թվականի ընթացքում մինչ օրս Երևան-Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվել են 2 պետական չվերթ` տարբեր ժամանակահատվածներում օտարերկրյա պաշտոնատար անձանց տեղափոխման նպատակով՝ Բաքու-Երևան ուղղությամբ մեկ պետական չվերթ և Երևան-Բաքու ուղղությամբ մեկ պետական չվերթ», — ասված է պատասխան նամակում։

Նախարարությունից նաև նշել են, որ այդ թռիչքների մասին լրացուցիչ տեղեկություններ չունեն, քանի որ պետական ​​թռիչքների թույլտվությունները տրամադրում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն