«Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին», — ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Արեւմուտքն արդեն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը՝ կիրառելով Մոլդովայի սցենարը եւ ընտրական մանիպուլյացիաներով ամրագրելով Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ: ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն է Մոլդովայում։
Երեկ նա տեղեկացրեց, որ խորհրդարանում արդյունավետ քննարկում է ունեցել փոխնախագահ Դոյնա Գերմանի հետ․ «Քննարկեցինք հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»։
Ասում են, որ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե էթիկայի կանոնագիրք են ընդունել եւ որոշել են այլեւս չհայհոյել, նույնպես ԵՄ պահանջն է: ԵՄ-ում շատ վատ են վերաբերվել Փաշինյանի` «դոմփելու», իր սեռական օրգանը ցուցադրելու գրառումներին, որոնք մեծ տարածում են գտել միջազգային մամուլում, եւ նրան խիստ նկատողություն են արել ու զգուշացրել, որ բարեվարքության տարրական կողմը պետք է պահի: Բայց կարող է ռեալ գործողություններով պայքարել ընդդիմադիրների դեմ, Եվրոպան դրան չի խանգարի։



































