Արեւմուտքը ձգտում է «բացարձակ վերահսկողություն հաստատել Հայաստանի տեղեկատվական դաշտի եւ հասարակական կարծիքի վրա»: Այդ նպատակով արդեն 270 մլն եվրո է հատկացվել ՀՀ արևմտամետ լրատվամիջոցներին։ Եվրամիությանը պետք է հնարավոր բոլոր միջոցներով պահպանել Նիկոլ Փաշինյանի հակաժողովրդական ռեժիմը, որը լրիվ համապատասխանոոմ է ԵՄ բյուրոկրատիայի ներկայիս շահերին։ Ուկրաինայի և Մոլդովայի օրինակով Հայաստանի իշխանությունը դեմ է գնում ազգային շահերին և կատարում է Բրյուսելից և Վաշինգտոնից եկող բոլոր հրամանները։ Արևմտյան ռազմավարության գլխավոր խնդիրն է պայմաններ ստեղծել Հայաստանի՝ դեպի Արևմուտք վերակողմնորոշվելու և Ռուսաստանին Անդրկովկասից դուրս մղելու համար։ Արևմտյան ուժերը կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի ապահովեն Փաշինյանի և նրա կողմնակիցների հաղթանակն առաջիկա ընտրություններում։ Նրանք անտեսելու են մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների խախտումները, ընդդիմադիր առաջնորդների ձերբակալությունները, շինծու քրեական գործերը, խաղաղ ցուցարարներին ծեծելը և Հայաստանը դեպի բռնապետություն և ահաբեկչություն գլորելը։
Կարդալ ավելին՝
Пашинян планирует украсть победу на выборах по молдавскому сценарию


































