«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի. «Արևմտյան Ադրբեջան» համայնքի խորհրդի նախագահ Ազիզ Ալաքբարլին

«Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը պետք է ակտիվորեն տարածվի երկրի համալսարաններում, լրագրողներին տված մեկնաբանության մեջ ասել է Արևմտյան Ադրբեջան համայնքի խորհրդի նախագահ և Միլլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալաքբարլին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու գաղափարը երիտասարդ ուսանողներին հասցնելը հիմնարար նշանակություն ունի։

«Այս գաղափարի տարածումը համալսարաններում մեզ քայլ առ քայլ մոտեցնում է մեր հայրենի հող վերադառնալուն», – նշել է նա։

Ազիզ Ալաքբարլին նաև հայտնել է, որ այսօր ԲՊՀ-ում կազմակերպված «Մեծ ճանապարհորդության շարունակություն» կոնֆերանսի շրջանակներում բացվել է «Արևմտյան Ադրբեջանին» նվիրված ցուցահանդես։ Նա նշել է, որ ուսանողները կարող են տաղավարներում դիտել տարածաշրջանի ժառանգությունը արտացոլող տարբեր պատմական և մշակութային նյութեր։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն