Քրեական վարույթ է նախաձեռնվել լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ առերևույթ բռնություն կիրառելու դեպքով

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտնում է․

Օրեր առաջ համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում էր, թե ինչպես է Էջմիածնում տեղի ունեցած ակցիայի ժամանակ մասնակիցներից մեկը, լրագրողի կողմից իրականացվող նկարահանումը դադարեցնելու պահանջ ներկայացնելով, հարձակվում և բռունցքով հարվածում լրագրող Անի Գևորգյանին:
Այս դեպքի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» 2025թ. դեկտեմբերի 19-ին հանցագործության հաղորդում էր ներկայացրել ՀՀ դատախազություն: Նույն դեպքի մասին հաղորդում է ներկայացրել նաև տուժող լրագրող Անի Գևորգյանը:

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն