Արտաքին վարկերը դարձել են անհասանելի, ներքին շուկան գերծանրաբեռնված է պետական պարտատոմսերով, ձեռներեցությունը, ըստ երևույթին, զրկված է վարկային ռեսուրսներից, իսկ պետությունը պարտք է վերցնում գոյատևելու համար։
Այս ֆոնին նախարարի «կայուն պարտքի» մասին խոսքերը արդարացման փորձի են նմանվում։
Պետական պարտքը չի կարող չափվել միայն միլիարդներով։ Այն չափվում է պատասխանատվությամբ, վստահությամբ և ապագայի նկատմամբ պարտականությամբ։
Եվ եթե այս կառավարությունը պարտքը վերածել է գոյատևման միջոցի, ապա այն «կայունացրել» է ոչ թե պարտքը, այլ իր անպատասխանատվությունը։


































