Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ ՀՀ-ի կազմաքանդումն է

Ադրբեջանի կողմից շարունակվում են սպառնալիքներ տեղալ, և այս մասին փաստում է նոյեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահի ելույթի ժամանակ վերջինիս կողմից արված նվաստացուցիչ հայտարարությունը Հայաստանի իշխանության հասցեին: Թուրքիան աջակցում է Բաքվին, իսկ Փաշինյանն ու իր թիմը ամեն ինչ արել են մեր հին դաշնակիցների հետ հարաբերությունները վատացնելու համար։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման և կուսակցության առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը՝ՀՀ-ի կազմաքանդումն է։ Անկարան և Բաքուն հենվելով Երևանում իրենց դաշնակից Փաշինյանի ու ՔՊ-ի վրա փուլ առ փուլ կազմաքանդում են հայոց պետականությունը։ Առաջին փուլում՝Արցախը թուլացվեց, աստիճանաբար մնաց միայնակ թուրք-ադրբեջանական հարձակմանն ընդառաջ, ինչից հետո ՔՊ-ի կողմից ճանաչվեց Ադրբեջանի մաս։ Երկրորդ փուլում ամեն ինչ արվում է Սյունիքով միջանցք տրամադրելու համար՝Ալիևը պահանջում է, իսկ Փաշինյանն երբեք չի կարողանում մերժել Բաքվին։

Սյունիքով միջանցք այս պահին չկա, քանի որ ՌԴ-ն ու Իրանը կոշտ հայտարարություն են արել, որ այդ միջանցքը չի լինելու՝Մոսկվան ու Թեհրանը խոսում են սահմանների ապաշրջափակման, սակայն ոչ ՀՀ սուվերեն տարածքների հաշվին միջանցքի տրամադրման մասին։

Երրորդ՝բանակը ՔՊ-ի օրոք կազմաքանդվում է, որպեսզի ՀՀ-ն չունենա ռազմական ներուժ Ալիևին հակազդելու և ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը դուրս շպրտելու համար։

Տնտեսական և ռազմա-քաղաքական աղետ՝սա է ՔՊ-ի կառավարման արդյունքը, ինչն էլ հանգեցնում է Հարավային Կովկասում թուրքական գործոնի հզորացմանը։

Հայոց պետականության փրկությունն՝այս դրածո թիմի օր առաջ հեռացման մեջ է։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն