Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում. Կոստանյան

Արտաքին գործերի նախարարությունը, որպես ՄԱԿ-ի համընդանուր, պարբերական դիտարկման գործընթացում՝ Հայաստանի ազգային զեկույցի նախապատրաստական աշխատանքները համակարգող գերատեսչություն, կարևորում է երկրի օրենսդիր մարմնի ներգրավվածությունը, և մինչ Հայաստանի կողմից այս ընթացակարգն անցնելը տարբեր թեմատիկ ուղղություններով, քննարկումների կազմակերպումը: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը՝ ԱԺ-ում իր հիմնական զեկույցի ժամանակ: 

 Իր կարծիքով Խորհրդարանն առանցքային դերակատարում ունի՝ մարդու իրավունքների ոլորտում, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման տեսանկյունից, մասնավորապես միջազգային հանձնարարականներն ազգային օրենսդրության մեջ արտացոլելու համատեքստում: 

Իր ելույթի ժամանակ նա մասնավորապես անդրադարձ է կատարել Համընդանուր Պարբերական զեկույցին, նշելով որ  համընդանուր պարբերական դիտարկումը թույլ է տալիս ապահովել պետությունների հաշվետվողականությունը մարդու իրավունքների ոլորտում և ներկայացնել պետության առանցքային ձեռքբերումները, ամրապնդելով վերջինիս միջազգային հեղինակությունը:  

«Սա ամենակարևոր գորընթացներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը»,- նշել է Վահան Կոստանայնը, հավելելով, որ Հայաստանի ազգային զեկույցը պետք է անդրադառնա դիտարկաման երրորդ շրջանում երկրին տված հանձնարարականներին:  

Կոստանյանի խոսքով՝ նախատեսվում է, որ Հայաստանը դիտարկման իր չորրորդ զեկույցում կանդնադառնա ոչ միայն մարդու իրավունքների ոլորտում, և երկրում կատարված բարեփոխումներին, այլև Հայաստանի առջև ծանրացած մարտահրավերներին:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն