Հայկական առաջին արբանյակի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակակոռուցպիոն կոմիտեն քննում է հայկական առաջին արբանյակի հարցով քրեական վարույթը։ Այս մասին Fronttv.am-ը  տեղեկացավ դատախազությունից։

Դատախազությունից փոխանցեցին, որ գործն առնչվում է ԲՏԱ նախարարության կողմից արբանյակի ծրագրում հնարավոր չարաշահումներին։

Թե որ հոդվածով և արդյո՞ք մեղադրյալներ կան, այդ մասով դատախազությունը մի մանրամասնում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ հայկական արբանյակի նախագիծը ձախողվել է, և պետբյուջեից դրա համար հատկացված 8 միլիոն դոլարը մսխվել ու ջուրն է ընկել։ Հրապարակ օրաթերթը գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Հայրապետյանըն օրերս հայտարարել է, որ 8 միլիոն դոլար արժեցած նախագիծը լիակատար ձախողվել է։

2021 թվականի հոկտեմբերին «Գեոկոսմոս» ՓԲԸ-ին, որի միակ բաժնետերը Հայաստանի Հանրապետությունն է, տրամադրվել էր տիեզերական գործունեություն իրականացնելու առաջին լիցենզիան, իսկ 2022 թվականի մայիսին Հայաստանն արձակել էր Երկրի հեռակա դիտարկման իր առաջին՝ առաջին Armsat-1 արբանյակն ու սկսել երկրային ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները՝ արբանյակի օպերատորների պատրաստում, կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի ստեղծում։ Ու թեև արդեն երկու տարի հանրությունը սպասում է տիեզերքից արբանյակի արած լուսանկերներին, դրանք այդպես էլ չեն հանրայնացվում։ Նախարարությունը դեռ նախորդ տարի էր խոստացել, որ կհրապարակի լուսանկերները, սակայն հետո մտափոխվել էր։ Հիմա էլ Հայրապետյանն ասում է՝ կհրապարակեն որոշ կադրեր։

Հայ մայրերի դերակատարումը, պատասխանատվությունը, պետք է բարձրացվի

Սրբազանին պետք էր ասել,որ խորհրդարանական ընդդիմության վրա հույս դնել պետք չէ

Մեր խնդիրը մեր բնական դաշնակիցների հետ ադապտացվելն է. Խաչատրյան