Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկ․ Մհեր Մելքոնյան

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը  գրել է․

«Հայաստանի Հանրապետության իբր վարչապետն ավելի ու ավելի անհամապատասխանություն է ցուցաբերում իրական իրավիճակի գնահատման հարցում:

Փաշինյան Նիկոլի նախաձեռնություններն ու նրա պետականաքանդ ծրագրերը դրա լավագույն հաստատումն են։ Դրանք հիանալի կերպով ցույց են տալիս աճող անհամարժեքությունն իրական իրավիճակի գնահատման գործում։

Գյումրիում հայտարարված նախնական ընտրությունների ծրագիրը ոչ այլ ինչ է, քան իշխանազավթման նոր փուլի մեկնարկի սկիզբը։

Այն փաստը, որ ճգնաժամն սկսվելուց մեկ ամիս անց, ՔՊ-ական խմբակի անդամների «բուռն և տևական» ծափահարությունների ներքո Փաշինյան Նիկոլը հայտարարում է «փրայմերիզ» և այն ներկայացվում որպես «փրկության» պլան, ցույց է տալիս ՀՀ-ի գործող հակապետական իշխանությունների անպատասխանատվությունը և լրիվ դատարկությունը։

Պետական ինստիտուտների կազմաքանդումը շարունակվում է ․․․»։

 

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն