Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են հանուն աթոռների կապիտուլյացիա ստորագրել

«Հայաստանը և Ադրբեջանը շատ մոտ են խաղաղության համաձայնագրի նախագծի վերջնականացմանը»։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Փաշինյանն ու ՔՊ-ն պատրաստ են հանուն աթոռների կապիտուլյացիա ստորագրել։ ՔՊ-ականները ցուցակով կատարում են Ադրբեջանի բոլոր հակահայ պահանջներն ու դա ՀՀ քաղաքացիներին ներկայացնում են, որպես խաղաղության պայմանագիր։ Իրականում դա ՀՀ-ի վերջնական ոչնչացման, կապիտուլյացիայի, Արցախի և Հայոց ցեղասպանության մոռացության պայմանագիր է։

Փաշինյանն ու թիմը պատրաստ են ստորագրել Բաքվի կողմից առաջ քաշվող ցանկացած պայմանագիր՝միայն թե մնան պաշտոնների և 2026թ․-ին վերարտադրվեն՝Զանգեզուրի միջանցքն Ալիևի նվիրելու համար։ ՔՊ-ն Զանգեզուրի միջանցքը զիջելու է իրենց դաշնակից թուրք-ադրբեջանական տանդեմին՝դա փաթեթավորելու են Խաղաղության խաչմերուկ ծրագրի անվան տակ։

Ադրբեջանը պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը՝ՔՊ-ականները հնազանդ կերպով համաձայնվում են դա անել։ Ապագայում Բաքուն պահանջելու է Երևանում և Սյունիքում բնակեցնել ադրբեջանցիների՝Փաշինյանն ու թիմը դա նույնպես անելու են և դա ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու են, որպես Հայաստանի հաղթանակ։

Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանը մեծ տեմպերով տանում են դեպի կործանում՝տնտեսական, դեմոգրաֆիկ, քաղաքական և ռազմական առումներով։

Թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ պահանջները Երևանից ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ։

Թուրքիային և Ադրբեջանին ձեռնտու է, որ ՀՀ-ում իշխանության լինեն ՔՊ-ականները, ովքեր առանց դիմադրելու հանձնում են հայկական ազգային ու պետական շահերը՝նպաստելով Մեծ Թուրանի կյանքի կոչմանը։

ՀՀ քաղաքացիները պետք է դուրս գան համազգային պայքարի՝հանուն հայրենիքի փրկության։ ՔՊ-ն չպետք է վերարտադրվի՝դա հայոց պետականության վախճանի սկիզբն է ազդարարելու։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն