Ադրբեջանը քանդել է Արցախի Կառավարության շենքը։
Ավելի վաղ նրանք քանդել էին նաև օկուպացված Արցախի Ազգային ժողովի շենքը։
Ադրբեջանը ՔՊ-ի լուռ համաձայնությամբ ոչնչացնում է Արցախի հայկական հետքը։ Փաշինյան-Ալիև տանդեմի կուլիսային պայմանավորվածության արդյունքում՝Արցախը հայաթափվեց և ՔՊ-ի կողմից ճանաչվեց Ադրբեջանի մաս։
Ալիևն ամեն օր ոչնչացնում է Արցախի հայկական դեմքը՝քանդում են եկեղեցիները, ոչնչացնում են խաչքարեր, հայկական հետքերը, ինչպես նաև կառուցում են տասնյակ մզկիթներ և բնակեցնում են Արցախն ադրբեջանցիներով։
Եթե Փաշինյանն ու թիմը մնացին իշխանության նույնը կատարվելու է նաև ՀՀ-ում՝ադրբեջանցիներ են վերադառնալու, կառուցելու են մզկիթներ և հաշվի առնելով նրանց ծնելիության տեմպերը 50 տարուց փոխելու են ՀՀ էթնիկ դեմքը։
Փաշինյանն ու թիմը՝թուրք-ադրբեջանական, արևմտյան, հակառուսական օրակարգերի սպասարկողներ են։
ՔՊ-ականները կազմաքանդում են հայկական բանակը, տնտեսությունը,արտաքին պարտք են ավելացնում՝ՀՀ քաղաքացիներին աղքատացնում են և նպաստում են ՀՀ-ի հայաթափմանը։
Դրան զուգահեռ ՔՊ-ականներն ու նրանց հարազատները հարստանում են՝դառնում են դոլարային միլիոնատերեր և չեն պատրաստվում զիջել իշխանությունը։
ՔՊ-ականները ՀՀ-ն վերածել են ոչ թե ժողովրդավարության բաստիոնի,այլ ոստիկանապետության։ Բանակը կրճատվում է՝դրան զուգահեռ մեծացնում են ոստիկանության թիվն ու ֆինանսավորումը։
Փաշինյանն ու հարստացող ՔՊ-ական խմբակն ամեն ինչ անելու են 2026թ․-ին վերարտադրվելու համար՝ոստիկանությունն օգտագործելու են ՀՀ քաղաքացիների ցույցերը ցրելու և ուժով իշխանության մնալու համար։
Սեդա Գևորգյան



































