Լեհաստանի նախագահն ԱՄՆ-ին կրկին կոչ է արել իր տարածքում միջուկային զենք տեղակայել

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ԱՄՆ-ին կոչ է արել ամերիկյան միջուկային մարտագլխիկներն Արևմտյան Եվրոպայից տեղափոխել Լեհաստանի տարածք։ Դուդան արդեն քննարկել է Լեհաստանում միջուկային զենքի տեղակայման հարցը Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի հետ։

«ՆԱՏՕ-ի սահմանները շարժվել են դեպի արևելք 1999 թվականին, ուստի 26 տարի անց պետք է լինի նաև ՆԱՏՕ-ի ենթակառուցվածքների տեղափոխում դեպի արևելք: Դա ինձ համար ակնհայտ է: Կարծում եմ, որ ոչ միայն ժամանակն է, այլ ավելի անվտանգ կլիներ, եթե այդ զենքերն արդեն այստեղ լինեին»,- ասել է Դուդան Financial Times-ին տված հարցազրույցում:

Լեհաստանում միջուկային զենքի առկայությունը, ըստ Անջեյ Դուդայի, զսպող գործոն կդառնա ռուսական հնարավոր ագրեսիայի դեմ։

«Ռուսաստանը նույնիսկ չհապաղեց, երբ տեղափոխեց միջուկային զենքերը Բելառուս: Նրանք ոչ մեկից թույլտվություն չխնդրեցին», — ասել է Դուդան:

Financial Times-ը հիշեցնում է, որ Լեհաստանի նախագահը Ջո Բայդենի նախագահության օրոք նմանատիպ նախագիծ է առաջարկել ԱՄՆ-ին, սակայն նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն