Փաշինյանի նոր սահմանադրությունը՝Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է

Նոր Սահմանադրությունը կունենա տարածաշրջանային նշանակություն։ Այդ մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի նոր սահմանադրությունը՝Թուրքիայի և Ադրբեջանի պահանջն է։ Փաշինյանը սկսել է կատարել իր դաշնակից Ալիևի ևս մեկ պահանջ՝փոխում է ՀՀ սահմանադրությունը՝Արցախի հարցը վերջնականապես փակելու համար։ Բացի այդ, Թուրքիան պահանջում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և ՔՊ-ականներն հանուն աթոռի պատրաստ են կյանքի կոչել նաև այդ հակահայ պահանջը՝միայն թե մնան իրենց աթոռներին։

Թուրքիան և Ադրբեջանը հերթով Փաշինյանից ստանում են այն, ինչ ցանկանում են՝Արցախն ու Հայոց ցեղասպանությունից հրաժարում։ Փաշինյանն ու ՔՊ-ն՝Ալլահի պարգևն են Ալիևի ու Էրդողանի համար։

Հայոց պետականությունը փուլ առ փուլ կործանվում և հյուծվում է, իսկ փաշինյանական կլանը հարստանում է և պատրաստվում է ցանկացած գնով 2026թ․-ին մնալ իշխանության։

Գյումրիի ընտրությունները լինելու են կարևոր ներքաղաքական իրադարձություն՝Փաշինյանը հրահանգել է ՔՊ-ականներին ամեն գնով հասնել Գյումրիում հաղթանակի։ Վարչական լծակները, ուժայինները և եթե անհրաժեշտ լինի նաև թաղային հեղինակություններն աշխատելու են հօգուտ ՔՊ-ականների։

Ընդդիմությունը պետք է անի ամեն ինչ ՔՊ-ականների վերարտադրությունը Գյումրիում թույլ չտալու համար, քանի որ Գյումրիում հաղթանակը ՔՊ-ականները փիառելու են և այն օգտագործեն նաև 2026թ․-ին ԱԺ ընտրություններում հաղթելու համար։

Փաշինյանն ու թիմը պետք է հեռացվեն, որպեսզի հայոց պետականությունը չվերածվի թուրքական վիլայեթի կամ Ալիևի երազած «Արևմտյան Ադրբեջանի»։

Հայ ազգը պետք է դուրս գա քաղաքական խորը քնից և իր ձայնը բարձրացնի Փաշինյանի և ՔՊ-ի դեմ:

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն