Հայաստանի քաղաքացիների մոտ 32 տոկոսը մեր երկրի սոցիալ– տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում է Ռուսաստանի հետ: Նման տվյալներ են ստացվել GALLUP International Association-ի հերթական հարցման արդյունքներով: Հարցվածների 27,8 %–ը նշել է Ռուսաստան, ևս 3,4 %–ը` ԵԱՏՄ: Սա նշանակում է, որ անցած տարվա համեմատ ավելի շատ հայաստանցիներ են երկրի սոցիալ–տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները տեսնում Ռուսաստանի հետ:
Փաշինյանի արևմտամետությունը ՀՀ-ում միայն բարձրացրել է ՌԴ-ի հանդեպ վստահությունը։ Փաշինյանական կլանը տարիներ շարունակ հակառուսական քաղաքականություն է վարում՝սառեցնում է կապերը ՀԱՊԿ-ի հետ, Արցախի հանձնման պատասխանատվության սլաքներն ուղղում է Մոսկվայի դեմ, սակայն իրականում հենց Փաշինյան-Ալիև տանդեմի պայմանավորվածության արդյունքում Արցախը հայաթափվեց և օկուպացվեց ադրբեջանական զորքերի կողմից։
Արևմուտքը գովերգելով Փաշինյանը ցանկանում է ստանալ գեոպոլիտիկ, քաղաքական տանիք, որպեսզի 2026թ․-ին մնա իշխանության, սակայն դա նրա մոտ չի ստացվելու, քանի որ ՀՀ քաղաքացիներն ատում են ՔՊ-ականներին։
ՀՀ քաղաքացիները՝չնայած ՔՊ-ականների հակառուսական ակտիվ քարոզչության՝շարունակում են վստահել ՌԴ-ին և ՀՀ-ի ապագան տեսնել ՌԴ-ի հետ սերտ դաշինքում։
ՔՊ-ականների արևմտամետ քարոզչությունն ունեցավ հակառակ էֆեկտը՝ավելի շատ ՀՀ քաղաքացիներ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծումը տեսնում են Մոսկվայի հետ սերտ համագործակցության մեջ՝ԵԱՏՄ-ի շրջանակներում։
Թրքամետ և հակառուսական ՔՊ-ական թիմը պետք է հեռանա և նոր կառավարությունը պետք է հայ-ռուսական կապերը բարձրացնի որակապես նոր մակարդակի՝տնտեսական, ռազմա-քաղաքական և մշակութային ոլորտներում։
Սեդա Գևորգյան


































