Փաշինյանը «բացատրում» է, թե ինչու է սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը

Երբ որ մենք հայտարարում ենք, որ ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է, թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը և դա ճիշտ է, դա այդպես է, բայց սա խորքային մեկ այլ նպատակ  ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը։ Այս մասին հայտարարել է  Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը «բացատրում» է, թե ինչու է սպասարկում թուրք-ադրբեջանական շահերը։ Փաշինյանն ու ՔՊ-ն ունեն յուրահատուկ տրամաբանություն՝սպասարկել Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, սակայն դա ներկայացնել, որպես հայկական շահերի պաշտպանություն։ 

Ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, զիջել անկլավները Բաքվին, չխոսել  Բաքվում պահվող հայ ռազմագերիների մասին, ապագայում Ալիևին տրամադրել Զանգեզուրի միջանցքն ու դա ներկայացնել, որպես հայամետ քայլ։ ՔՊ-ականներն ու նրանց առաջնորդը մանիպուլյացիայի վարպետներ են՝նրանց մոտ ստացվում է միայն քանդել հայոց պետականությունն ու փորձել բացատրել ՀՀ քաղաքացիներին, թե ինչու են նրանք այդպես վարվում սեփական երկրի հանդեպ։

Փաշինյանն ու թիմն Արցախը հանձնեցին Ադրբեջանին, պատրաստ են մոռանալ Հայոց ցեղասպանության մասին՝միայն թե բացվեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները։

Սակայն այդ սահմանների բացումն ոչինչ չի տալու ՀՀ-ին՝այդ բաց սահմաններից օգտվելու են միայն ՔՊ-ականների սրտի օլիգարխները՝թուրքական ապրանքներ ներկրելով և դրանք բազմակի անգամ թանկ վաճառելով սեփական ժողովրդին։

Բաց սահմանների պարագայում հայկական տնտեսությունը վերածվելու է թուրքական տնտեսական կցորդի՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։

ՀՀ-ում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝դիլետանտներին և թուրքական շահերը սպասարկողներին պետք է փոխարինի հայրենասերների և պրոֆեսիոնալների թիմ, ով կշարժվի միայն հայկական ազգային, պետական շահերով։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն