Հայաստանը վերածվում է թուրք-ադրբեջանական միջանցքի

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այո, Ադրբեջանին ճանապարհ տալու են, «իսկ թե ինչպես ենք ճանապարհ տալու, իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված ու ձեւակերպված է: Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին, եւ երբ մեր առաջարկին այդ պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանին պատրաստ ենք մեր առաջարկի իրագործմանը»:

Փաշինյանը ողջ Հայաստանն է  վերածում թուրք-ադրբեջանական միջանցքի։ Փաշինյանը նախօրեին ազդարարել է, որ Հայաստանը դառնում է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի, լոգիստիկ նախագծերի, Մեծ Թուրանի կցորդ՝դե-ֆակտո Հայաստանը վերածվելու է մեծ միջանցքի, եթե Փաշինյանն ու թիմը մնացին իշխանության։

Խաղաղության, իսկ իրականում կապիտուլյացիոն նոր պայմանագրի տեքստը պատրաստ է և այն Հայաստանի ինքնիշխանության լուծարման տեքստն է։

Թրքամետ ՔՊ-ականները պատրաստ են կատարել Ալիևի բոլոր հակահայ պահանջները՝ՀՀ քաղաքացիների անտարբերության և լռության ֆոնին։

ՀՀ քաղաքացիների պասիվությունն ամրապնդելու է փաշինյանական կլանի դիրքերն ու մոտեցնելու է Հայաստանի վերջնական կազմաքանդումը։

Փաշինյանն ու թիմն արդեն բացահայտ են սպասարկում թուրքական և ադրբեջանական շահեր՝մեկ պայմանով։ Նրանք Ալիևից խնդրում են տալ նրանց շանս մնալ ՀՀ-ում իշխանության 2026թ․-ին, որպեսզի հայակործան պլանը մինչև վերջ կյանքի կոչվի։

ՀՀ քաղաքական ուժերը, ովքեր չեն ցանկանում տեսնել հայոց պետականության վերջնական կազմաքանդումը պետք է համատեղեն ջանքերը՝ՔՊ-ին հեռացնելու համար։

Ներքաղաքական թիվ մեկ հարցը պետք է դառնա փողոցային պայքարով Փաշինյանին հեռացնելը։ Նոր ընտրությունների ժամանակ ՔՊ-ն գործի է դնելու վարչական լծակները, ընտրակեղծիքներն ու ոստիկանության միջոցով ցրելու է հետընտրական քաղաքական ակցիաները։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն