Իշխանությունների քայլերի արդյունքում ՀՀ-ն միայնակ է մնում Հարավային Կովկասում

Հայաստանի հետ ոչ մեկ չի բանակցում, քանի որ Հայաստանը հրաժարվեց միջնորդներից։ Այդ մասին հայտարարել է Համահայկական ճակատ շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը։

Փաշինյանն ու ՔՊ-ն Հայաստանը միայնակ են թողել տարածաշրջանում, ինչից օգտվում է թուրք-ադրբեջանական տանդեմը՝ՀՀ-ից կորզելով նորանոր զիջումներ։

Փաշինյանական կլանն ամեն օր կազմաքանդում է հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքը՝Արևմուտքի հրահանգով, որպեսզի ՀՀ-ում զրոյացվի ռուսական ներկայությունը։

Արևմուտքի հրահանգով Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում՝ռուսական խաղաղապահներին Արցախից դուրս հանելու և ՀՀ-ում հակառուսական տրամադրություններ տարածելու համար։

ՔՊ-ականները սպասարկում են թուրք-ադրբեջանական շահերը՝հնազանդ կատարում են Ալիևի բոլոր հրահանգները, ինչն էլ հանգեցնելու է հայոց պետականության կազմաքանդմանը։

Փաշինյանի և նրա դիլետանտ թիմի քաղաքականության արդյունքում ՀՀ-ում սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակ է ստեղծվել, արտագաղթը չի դադարում, արտաքին պարտքը միայն ավելանում է, իսկ ՔՊ-ականները՝հարստանում։

Հարավային Կովկասում Փաշինյանի և թիմի քայլերի արդյունքում ուժեղանում են Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը՝կյանքի է կոչվում Հայաստանն առանց հայերի ծրագիրն ու Մեծ Թուրանի գաղափարը։

ՌԴ-ի և Իրանի շահերից չի բխում ՀՀ-ի թուլացումն ու թրքացումը, սակայն այդ հայակործան ընթացքը կանխելու համար ՀՀ քաղաքացիները պետք է ոտքի կանգնեն և հեռացնեն Ալիևի դեսպաններին Երևանում։

Եթե ՔՊ-ն մնաց իշխանության և վերարտադրվեց 2026թ․-ին, ապա հայոց պետականության կործանումը դառնալու է ցավոք անդառնալի գործընթաց։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն