Արցախը ՔՊ-ականների համար ոչ թե սրբություն էր, այլ բեռ

Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Արցախը ՔՊ-ականների համար ոչ թե սրբություն էր, այլ բեռ։ ՀՀ գործող իշխանությունները չպայքարեցին Արցախի համար՝նրանք հեշտությամբ այն զիջեցին իրենց դաշնակից Ալիևին՝Երևանից հանգիստ նայելով, թե ինչպես է վերջնականապես հայաթափվում Արցախը։

Արցախը հանձնվել ու դավաճանվել է թիկունքից՝Երևանից, գործող իշխանությունների ու Ադրբեջանի կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում։ ՔՊ-ն կատարելով թուրք-ադրբեջանական և Արևմուտքի հակառուսական օրակարգը՝Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որպեսզի այնտեղից դուրս բերվեն ռուսական խաղաղապահները։

Այսօր ՔՊ-ն ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիները վերջնականապես արտագաղթեն ՀՀ-ից։ Գործող իշխանությունները ՀՀ քաղաքացիների շրջանում՝սոցցանցերով և ֆեյքերով  հակաարցախյան տրամադրություններ են տարածում՝ստեղծում են անտանելի սոցիալ-տնտեսական պայմաններ արցախցիների համար, որպեսզի նրանք այլ ելք չունենան, քան արտագաղթելը։

ՔՊ-ն կատարում է Ալիևի ևս մեկ պահանջ՝հայաթափելով Արցախն այսօր արցախցիներին հեռացնում է նաև ՀՀ-ից՝փակելով արցախյան հարցը։

ՀՀ գործող իշխանությունները վտանգ են տեսնում արցախցիների համախմբման մեջ՝նրանք արցախցիներին դիտարկում են, որպես ընդդիմության աջակիցներ և ցանկանում են ազատվել արցախյան հիմնախնդրից մեկընդմիշտ։

ՀՀ-ում իշխանափոխությունը միայն թույլ կտա նոր հայամետ իշխանություններին զբաղվել արցախցիների սոցիալ-տնտեսական խնդիրներով և բարձրացնել Արցախի հարցը միջազգային ատյաններում և այն դարձնել արտաքին քաղաքականության կարևոր օրակարգերից մեկը

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն