Եթե Փաշինյանին տեսնեմ մի երկու բան կասեմ, չեմ փոշմանել. Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի

Եթե Փաշինյանին տեսնեմ մի երկու բան կասեմ, չեմ փոշմանել. Փաշինյանի վրա խնձոր նետած արցախցի

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած Ալբերտ Առստամյանն արդարացվել է

Ալբերտ Առստամյանն արդարացվեց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը: Նշենք, որ 71-ամյա արցախցի տղամարդը մեղադրում էր խուլիգանության հոդվածով: Մասնավորապես, նա մեղադրվում էր 2024թ օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։
Արցախցիներին կոչ ենք անում չտրվել տեղեկատվական սադրանքներին, պահպանել համերաշխություն և միասնական ճակատով ՀՀ օրենսդրության սահմաններում վերականգնել խախտված իրավունքները. հայտարարություն

Տարօրինակ զուգադիպությամբ բռնի տեղահանված արցախցիների իրավունքների պաշտպանության ակտիվ փուլում նորից տեղեկատվական դաշտ են նետվում փորձված հնարքներ՝ կրկին հանրության ուշադրությունը փորձելով շեղել Արցախում տեղի ունեցած հնարավոր կոռուպցիայով, թալանով, ամենաթողությամբ և այլ բացասական երևույթներով։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը: «Այդ նպատակով օգտագործվում են նաև Արցախում իրենց քայքայիչ և պառակտիչ գործողություններով աչքի ընկած այսպես կոչված […]
ՊԵԿ-ում քննարկվել են ՀՀ նավթամթերքի շուկայի զարգացմանն ուղղված հարցեր

Պետական եկամուտների կոմիտեում օրերս ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու […]
Հայրս է ոսկու խանութ բացել, ամուսինս ավտոլվացման կետ վաղուց է բացել, բայց ասեմ՝ շատ ոչ եկամտաբեր բիզնես է. Էմմա Պալյան

Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ և չեմ կարող բիզնեսով զբաղվել, մամուլը պետք է գոնե ճշտված գոնե ճշտված տեղեկատվություն հրապարակի։ Այս մասին 24news-ի հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատագամվոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե նա ոսկերչական խանութ է բացել: Դիտարկմանը՝ մեկնաբանություններում ձեզ էին շնորհավորում, որ ոսկու խանութ եք բացում, Պալյանն ասաց. «Իմ հայրը Գյումրիում 30 և […]
Անթալիայում Միրզոյան-Ֆիդան հանդիպում կկայանա. Քըլըչ

Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում սպասվում է Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Հաքան Ֆիդանի հանդիպումը, հայտնել է հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը: Վերջինիս խոսքով՝ Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Անիի կամրջի վերականգնման հարցը: «Վերջերս շփումներ ունեցանք Ռուբեն Ռուբինյանի (Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գծով Հայաստանի հատուկ բանագնաց-խմբ.) հետ, սակայն հաջորդ հանդիպման հստակ ժամկետը […]
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Հայտնում է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ:
Բժշկական կենտրոններին զրկում են պետական պատվերից, պետպատվերով հիվանդին հետազոտում են ամենահին սարքավորումներով. առողջապահության ոլորտի փորձագետ

Պետական պատվեով բուժօգնություն ստանալու համար առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնների թույլտվությունները դեռ նոր է տալիս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց առողջապահության ոլորտի փորձագետ, «Առողջության իրավունք» ԻՀԿ համահիմնադիր Ծաղիկ Վարդանյանը: Նրա խոսքով՝ վարչապետի բարձրաձայնած միտքը, որ պետական պատվերի գումարները գնում են բուժառուի հետևից, իրականության մեջ կերպարանափոխվել է և շրջադարձային հակառակ ձևով է կիրառվում: «Տարիներով պետական պատվեր […]
Փաշինյանը Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել. Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխությունները. Քըլըչ

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը մեկնաբանել է հարցը, թե արդյոք Թուրքիան Հայաստանին Սահմանադրության փոփոխության պահանջ է ներկայացրել: «Սահմանադրության փոփոխության վերաբերյալ հայտարարություն է արել նաև Նիկոլ Փաշինյանը, այս համատեքստում Հայաստանը կկատարի անհրաժեշտ փոփոխություններն իր Սահմանադրության մեջ», — ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է թուրք պաշտոնյան։ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ […]
Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետ չկա. Քըլըչ

Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։ «Մենք ցանկանում ենք զարգացնել գործընթացը, կապի մեջ ենք: Բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է Քըլըչը՝ անդրադառնալով հայկական կողմի հետ առաջիկա բանակցությունները։ Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի հատուկ բանագնացը հայտարարել է ՀՀ Սահմանադրության […]
Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով

Վրացական կողմը պարբերաբար հանդես է գալիս համագործակցության եզրեր գտնելուն միտված գաղափարներով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե պետք է սկսել փոքր քայլեր ձեռնարկել վստահության կառուցման ուղղությամբ, և իրենք պատրաստ են դրան։ Նրա խոսքով՝ վերջերս մի քանի նման նախաձեռնություններ Բաքվին […]
Հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քիչիլը

Անթալիայի IV դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քիչիլը։ Հիշեցնենք, որ ֆորումի մասնակիցների թվում է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնպես այնտեղ, որտեղ արդեն հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հայերն իրավունք չունեն մարսել չպետությունը, ստորացումը, հայրենադավությունն ու վարչապետի աթոռին շպրտած ապրանքին

Երբ կար Հայաստանում պետություն, կային նաև այդ պետության կողքին ամուր կանգնած արտաքին ուժեր, դաշնակիցներ, համակարգեր, ճշմարտության և արդարության ջատագովներ: Ի վերջո՝ հայոց պետության, հավատքի, պատմության, դարդ ու ցավի հանդեպ հարգանք կար, տեղ-տեղ նաև վառ արտահայտված կարեկցանք կար, երևացող ու չերևացող աջակցություն կար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը։ […]
Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում

Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում. այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, Անթալիայի IV դիվանագիտական ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն: «Վրաստանը միշտ դրական դեր է խաղացել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում և մեր բոլոր հարևան երկրները գնահատում են մեր դրական դերը, քանի […]
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին

Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին. այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցությունների բաժնի հաղորդագրությունում: Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ: Նա ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում […]
ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ, այն հաստատվել է

ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ, Համակարգող ծառայության նախագահ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։ «Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում […]
«ԳՈՅ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը

«Գոյ թատրոնի» կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԳՈՅ» թատրոնը պահպանեց իր ինքնությունը․ դատարանը մերժեց իրավահաջորդ ճանաչելու փորձը. Վերաքննիչ վարչական դատարանը մերժել է Գ.Սունդուկյանի անվան ազգայի ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու միջնորդությունը, նշանակում է՝ Գոյ թատրոնի իրավաբանական ինքնությունը պաշտպանված է, իսկ սա հիմք է տալիս խոսելու շատ ավելի խորքային հարցերի […]
Արցախցիների բողոքի ակցիան` ապրիլի 14-ին, ԱԳՆ-ի և դատախազության շենքերի դիմաց

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործնախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։ Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից […]
Այո՛, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. Երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է: Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ […]
Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ֆորումին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Ալ Շարաան Թուրքիա էր այցելել փետրվարի սկզբին։ Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։
Սպասվում է կարճատև անձրև, օդի ջերմաստիճանը կնվազի

Երևանում ապրիլի 11-ի երեկոյան ժամերին, 12-14-ին սպասվում է կարճատև անձրև, 15-16-ին անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վ արագությամբ։ Հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: Մարզերում ապրիլի 11-ի ցերեկը, 12-14-ին` առանձին շրջաններում , 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 12-14-ին գիշերը լեռնային շրջաններում […]
Անհարմար բան չկա ընդունելու, որ ամեն մեկս սովորելու կարիք ունենք. Անդրեասյանը՝ Փաշինյանի՝ 7 տարի նույն դասարանում մնալու մասին

Կարծում եմ՝ դա պատկերավոր արտահայտություն է, որն ուղղված է նրան, որ ցույց տա, որ իրականում յուրաքանչյուրս ունենք անընդհատ սովորելու կարիք: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով երեկ կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը՝ տպավորություն է` 7 տարի նույն դասարանն եմ մնացել: «Դա կարծում եմ՝ առավել քան ակնհայտ փաստ է, որովհետև այն […]
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին

Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատում անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին, Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած […]
Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ միայն դավաճանել է իր հայրենակիցներին, այլև ծախել է նրանց և այդ թիվը 5 միլիարդ դոլար է. Զատուլին

Չեմ կարող չխոսել այն ցավի ու անհանգստության մասին, որն ապրում են՝ կապված Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ 2020 թվականից հետո մենք ականատես եղանք հայ բնակչության տեղահանման հերթական փուլին, այս դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը, կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանկյալ և ոչ վերջնական առճակատման արդյունքում էր։ Այս մասին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ […]
Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա. Նազենի Բաղդասարյան

Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում […]
Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք. Վահե Հովհաննիսյան

Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է, նոր միավորներ, նոր ասելիք, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Ֆեյսբուքի էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը․ «Չորրորդ խմբակցության ժամանակը. Փոփոխությունների համատարած հանրային պահանջը և դրանց չիրականացումը մի կողմից, և իշխանության […]
Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ

Հայաստանն ու Ադրբեջանը միշտ կարող են օգտագործել Վրաստանը որպես երկխոսության հարթակ. այս մասին «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ ասել է արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին։ «Վրաստանը բազմիցս հայտարարել է, որ մենք պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության վերջնական կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը, որպեսզի տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովվի: Մենք պատրաստ ենք զարգացնել հարաբերությունները երկու գործընկերների, […]
Ադրբեջանը անկլավները գրավելու համար հիմքեր է ստեղծում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ադրբեջանը անկլավները գրավելու համար հիմքեր է ստեղծում։Բաքուն ցանկանում է հսկողություն սահմանել հայ-վրացական ճանապարհի նկատմամբ, որն անցնում է այն անկլավների կողքով, որը ՔՊ-ականները պատրաստվում են առանց […]
Արցախը ՔՊ-ականների համար ոչ թե սրբություն էր, այլ բեռ

Այս իշխանությունները փոխանակ օգնեն տեղահանված արցախցիներին ամրանալ Մայր Հայաստանում և ամրացնել այն, մեզ դիտարկում ու ներկայացնում են որպես «թշնամի»՝ իրենց ներքին ու արտաքին քաղաքական երազները սնելու և ձախողումներն արդարացնելու նպատակով: Այդ մասին հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Արցախը ՔՊ-ականների համար ոչ թե սրբություն էր, այլ բեռ։ ՀՀ գործող իշխանությունները չպայքարեցին Արցախի համար՝նրանք հեշտությամբ […]
Չստանալով Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանը փակ է պահելու հայ-ադրբեջանական սահմանը

Իրանական կողմի հետ մեր քննարկած նախագծերից մեկը Հայաստանը շրջանցող տրանսպորտային հաղորդակցության կառուցումն է, որը Իրանի տարածքով կմիացնի Նախիջևանը Ադրբեջանի հիմնական տարածքին: Շրջանցիկ ճանապարհահատվածն արդեն կառուցվում է։ Իսկ շրջանցիկ երկաթուղային ճանապարհի կառուցման հարցի շուրջ անհրաժեշտ է Իրանի և Ադրբեջանի համաձայնությունը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Չստանալով Զանգեզուրի միջանցքն Ադրբեջանը փակ է պահելու հայ-ադրբեջանական […]
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողություն իրականացնելով Այգ Գրուպ ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, գյուղ Գեղաշեն), հայտնաբերել են սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ, որոնք անհամատեղելի են սահմանված նորմերի հետ: — պանրի արտադրամասի արտադրական տարածքի պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ոչ թունավոր նյութերից, — պատերին եղել են բորբոսներ, որոշ հատվածներում՝ ծեփերը պոկված, […]