Արցախցիների բողոքի ակցիան` ապրիլի 14-ին, ԱԳՆ-ի և դատախազության շենքերի դիմաց

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը ապրիլի 14-ին (երկուշաբթի), ժամը 11:00-ին, պլանավորում է բողոքի ակցիաներ ՀՀ արտգործնախարարության և դատախազության շենքերի առջև՝ ներկայացնելու մեր վերաբերելի պահանջները։

 

Մասնավորապես, արտգործ նախարարության առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին:

 

Ի դեպ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ապրիլի 12-ին Ազատության հրապարակում կազմակերպվող հանրահավաքի հետ Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը որևէ առնչություն չունի։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն