Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ միայն դավաճանել է իր հայրենակիցներին, այլև ծախել է նրանց և այդ թիվը 5 միլիարդ դոլար է. Զատուլին

Չեմ կարող չխոսել այն ցավի ու անհանգստության մասին, որն ապրում են՝ կապված Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունների հետ։

2020 թվականից հետո մենք ականատես եղանք հայ բնակչության տեղահանման հերթական փուլին, այս դեպքում՝ Լեռնային Ղարաբաղի տարածքից, որը, կարծում եմ, Հայաստանի և Ադրբեջանի միջև միջանկյալ և ոչ վերջնական առճակատման արդյունքում էր։ Այս մասին ասել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը։

 

«Ես պնդում եմ, որ Հայաստանի վարչապետը ոչ միայն դավաճանել է իր հայրենակիցներին, այլև ծախել է նրանց, իսկ դավադրության այս տեսությունը, ի դեպ, արդեն արտահայտվում է, և այդ թիվը 5 միլիարդ դոլար է։ Այն հայտարարվեց, առաջարկվեց գրեթե հրապարակայնորեն ռազմական գործողությունների վերսկսմանը նախորդող ժամանակաշրջանում։

 

Եթե ​​որոշել եք դավաճանել ձեր հայրենակիցներին, ապա այս ճանապարհին այլևս արգելակներ չկան։ Եվ սա ինձ խորապես անհանգստացնում է։ Բայց եթե մտածենք խաղաղության, հայերի և ադրբեջանցիների հարաբերություններում ինչ-որ նոր փուլի մասին, ապա այս դեպքում, իհարկե, հայերի նկատմամբ հաղթանակի անվերջ տոնակատարությունները, որոնք այսօր իրականացվում են Բաքվում և Թուրքիայում, երկարաժամկետ հեռանկարում ոչ մի լավ բանի չեն հանգեցնի»,- ասել է Պետդումայի պատգամավորը։

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում