Հայ-թուրքական սահմանի բացման հարցում առաջընթաց չկա, ՌԻԱ Նովոստիին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը։
«Մենք ցանկանում ենք զարգացնել գործընթացը, կապի մեջ ենք: Բայց այս պահին կոնկրետ ժամկետ չկա»,- ասել է Քըլըչը՝ անդրադառնալով հայկական կողմի հետ առաջիկա բանակցությունները։
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Թուրքիայի հատուկ բանագնացը հայտարարել է ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխության անհրաժեշտության մասին. «Նիկոլ Փաշինյանը նույնպես հայտարարություն է արել Սահմանադրության փոփոխության վերաբերյալ, այս համատեքստում Հայաստանը պետք է կատարի իր Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխությունները»:
Հիշեցնենք՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Սերդար Քըլըչի հետ։