ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ, այն հաստատվել է

ԱՊՀ-ի Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը մշակել է միավորման արտաքին սահմաններին անդամ երկրների միջև համագործակցության ծրագրի նախագիծ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է խորհրդի ղեկավարի տեղակալ, Համակարգող ծառայության նախագահ գեներալ-գնդապետ Ալեքսանդր Մանիլովն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդլայնված նիստում։

 

«Արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ապահովման համակարգի տարրերի հետագա հուսալի գործունեության և դրանցում կայուն դրության պահպանման նպատակով…. հրամանատարների խորհուրդը մշակել է մինչև 2030 թվականը հաջորդ միջնաժամկետ հեռանկարի ծրագրի նախագիծը», — ասել է նա։

 

Նախագիծը հաստատվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի ընդլայնված նիստում։

 

Ալմաթիում ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին Հայաստանը ներկայացնում է արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն