Ադրբեջանը անկլավները գրավելու համար հիմքեր է ստեղծում

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 10-ին՝ ժամը 20:55-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Ադրբեջանը անկլավները գրավելու համար հիմքեր է ստեղծում։Բաքուն ցանկանում է հսկողություն սահմանել հայ-վրացական ճանապարհի նկատմամբ, որն անցնում է այն անկլավների կողքով, որը ՔՊ-ականները պատրաստվում են առանց մեկ կրակոց հանձնել Ադրբեջանին։

Պարզ է, որ այդ անկլավները վերածվելու են ադրբեջանական հենակետերի, որոնք սպառնալիք են ներկայացնելու ողջ 3-րդ բանակային կորպուսի, ինչպես նաև Հայաստան-Վրաստան ռազմավարական ճանապարհի նկատմամբ։

Տավուշում ստանալով անկլավներն ադրբեջանական զինուժը կրակելու է սահմանամերձ գյուղերի ուղղությամբ՝հայաթափելով այդ գյուղերն ու Տավուշին և ապագայում Սյունիքին սպավում է Արցախի ճակատագիրը, եթե ՔՊ-ական կապիտուլյանտները ՀՀ-ում մնան իշխանության։

Դրան զուգահեռ, Բաքուն ցանկանում է Վարդենիսի ուղղությամբ ապակայունացնել իրավիճակն ու դուրս գալ Սևանա լճի ափ՝Ադրբեջանն ունի ջրի խնդիր և այն ցանկանում է լուծել Սևանա լճի հաշվին։

ՀՀ գործող իշխանություններն իհարկե ոչ մի հակազդեցություն ցույց չեն տալու Ադրբեջանին՝հանուն սեփական աթոռների ու 2026թ․-ին վերարտադրվելուն ՔՊ-ն պատրաստ է զիջել հայկական ազգային ու պետական շահերը։

ՔՊ-ի օրոք Արցախը հայաթափվեց, տնտեսությունը փլուզման եզրին է, արտագաղթը չի դադարում, իսկ բանակը՝կրճատվում է։

Հայոց պետականությունը հնարավոր է փրկել՝ՔՊ-ին օր առաջ իշխանությունից հեռացնելու դեպքում։

Սեդա Գևորգյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն