Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Անթալիայում տեղի կունենա Սիրիայի փաստացի ղեկավար Ահմեդ Ալ Շարաայի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Սպասվում է, որ Սիրիայի ղեկավարը կմասնակցի նաև Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները:

Ալ Շարաան Թուրքիա էր այցելել փետրվարի սկզբին։ Բանակցություններից հետո Էրդողանը հայտարարել էր ահաբեկչության դեմ պայքարում Դամասկոսին աջակցելու և տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում իր պատրաստակամության մասին։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն