Այո՛, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը.

 

Երբ 7 տարի իշխանության գլխին գտնվողն ասում է, որ ինքը, իր կառավարությունը տգետ են սա ավելի խորը նպատակ հետապնդող հայտարարություն է:

 

Սրանք փորձում են իրենց դավաճանությունը, հանցագործությունները քողարկել չիմացության, կրթության բացակայության, ապիկարության մեջ մարդկանց համոզելով, որ իրենց տապալումները ոչ թե նպատակաուղղված քաղաքականության, այլ սխալների հետևանք է:

Իսկ իրականությունն այն է, որ այո՛, տգիտությունն ու բարոյազրկությունը ձեր դիմագիծն է, սակայն դուք սեփական ժողովրդի և պետության դեմ հանցանքներին գնացել եք գիտակցմամբ և դա եղել է ձեր որդեգրած քաղաքական գիծն ու գաղափարական մոտեցումը:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն