«Պատերազմի որեւէ հիմնավորում չկա։ ՀՀ-ն եւ Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։
Հիմնվելով այս իրողությունների վրա՝ Հայաստանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը․ դա որեւէ հեռանկար չունի։
Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդները արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն»,-խորհրդարանի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հաճախակի դարձած խոսակցություններին, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա է նախապատրաստում։