Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցությունների վերաբերյալ

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի և Իրանի միջև անցկացվող բանակցությունների վերաբերյալ:

 

«Իհարկե, մենք շատ հոռետեսորեն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց իրատեսորեն ենք վերաբերվում մեր հնարավորություններին»,- ասել է Խամենեին։ Նրա խոսքերը մեջբերել են իրանական լրատվամիջոցները։

 

Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի բոլոր խնդիրները չկապել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հետ, որոնք, նրա խոսքով, արտգործնախարարության տասնյակ առաջադրանքներից մեկն են:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների առաջին փուլը կայացել է ապրիլի 12-ին Մասկաթում Օմանի միջնորդությամբ։ Իրանական կողմը ներկայացնում էր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից բանակցային թիմի ղեկավարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն