Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին. Նիկոլ Փաշինյան

Իմ կարծիքով, նոր Սահմանադրության տեքստում չպետք է հղում լինի Անկախության հռչակագրին, դա իմ քաղաքական դիրքորոշումն է, բայց որոշողը ժողովուրդն է: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին՝ Նոր Սահամանադրությամբ պե՞տք է պահպանվի հղումն անկախության հռչակագրին:

 

«Ուսումնասիրելով անկախության հռչակագրի տեքստը, նորից կարդալով այն՝ ես ասել եմ՝ իմ կարծիքով, այդ տեքստը նրա մասին է՝ Հայաստանի անկախ պետություն չի կարող լինել: Եթե սա ասում եմ, հետևաբար չեմ կարող ասել՝ նոր Սահմանադրության տեքստում պետք է լինի հղում Անկախության հռչակագրին: Ընդհակառակը, ես կարող եմ ասել՝ իմ կարծիքով՝ նոր Սահամանդրության տեքստում չպետք է լինի հղում Անակախության հռչակագրին, բայց որոշողը ՀՀ ժողովուրդն է, իսկ կողմ և դեմ փաստարկներ բերողը քաղաքական ուժերն են»,- հայտարարեց նա:

 

Նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնվել են դեռևս 2018 թվականից, և իր կարծիքով դրանք անհրաժեշտ են, քանի որ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև առկա է օրգանական կապի խզում:

 

«Հիմնական խնդիրը, որ տեսնում եմ ՀՀ իրավակարգի և ՀՀ քաղաքացիների միջև, օրգանական կապի խզում ունենք մենք: Ես մտածել եմ դրա մասին, թե որն է պատճառը: Իրավակարգը, որ բխում է Սահմանադրությունից, կտրված է ժողովրդից մի պատճառով, սահմանադրական բոլոր հանրաքվեները ժողովրդի անհրաժեշտ թվով ձայներ չեն ստացել: Հանրաքվեների արդյունքները մանիպուլացվել կամ կեղծվել են»,- ասաց նա:

Թուրքի գոծակալներ ի՞ նչ գործ ունեք Ծիծեռնակաբերդում. քաղաքացին՝ Վլադիմիր Վարդանյանին

Շատ ողբերգական դեպք ա. ՔԿԾ ղեկավարը հրաժարվեց խոսել Ցեղասպանության միջազգային ճանաչման մասին

Կառավարության անդամներն ավելի կարևո՞ր են, քան ժողովուրդը, էսքան սպասենք, ինչ ա մի հատ… Լավ, չասեմ