Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բոլոր կետերի շուրջ բանակցությունների ավարտը. այս մասին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին համատեղ մամուլի ասուլիսում։

 

«Վրաստանը հանդես է գալիս երկխոսության միջոցով խաղաղության հասնելու և հակամարտությունների կարգավորման օգտին: Տարածաշրջանի ամբողջ ներուժը կարող է բացահայտվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո»,- հայտարարել է Վրաստանի նախագահը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն