Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ. Արարատ Միրզոյան

Երևանը պատրաստ ու կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը կարգավորված հակամարտության դեպքում: Այս մասին Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

 

 

«Մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու դեպքում՝ ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այդ դեպքում կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ, օրինակ», — ասել է Արարատ Միրզոյանը:

 

«Հետևաբար Մինսկի խմբի գոյությունը իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա և կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ կարգավորված հակամարտության պարագայում, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով կողմ ենք և բաց ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին», — հավելեց նախարարը:

 

 

ՀՃՇ-ն մասնակցել է Սոչիում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին

Սկզբնական շրջանում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպել եմ

ՈՒՂԻՂ. Սամվել Շահրամանյանը Ազատության հրապարակում քննարկում է իրականացնում