«Համահայկական ճակատ» Շարժում Շնորհավորանք Վարդան Ղուկասյանին՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

«Համահայկական ճակատ» շարժումը շնորհավորում է Վարդան Նիկոլայի Ղուկասյանին՝ Գյումրիի քաղաքապետի պաշտոնին վերադառնալու կապակցությամբ:

Հայաստանի երկրորդ մայրաքաղաքի, նրա պատմամշակութային կենտրոնի բնակիչների, ինչպես նաև նախընտրական քարոզարշավում Ձեր մրցակիցների կողմից Ձեզ ցուցաբերած բարձր վստահությունը թող դառնա Ձեր հաջողությունների գրավականը՝ Հայր-քաղաքի բարձր կարգավիճակն ամրապնդելու, ի շահ գյումրեցիների բարօրության՝ նրա տնտեսական ու սոցիալական ոլորտի զարգացման գործում։

Դուք դժվար աշխատանք ունեք կատարելու պարտվող կողմի կոշտ դիմադրությունը հաղթահարելու համար։ Մաղթում ենք Ձեզ լավատեսություն, առողջություն և հաջողություններ, ստեղծագործական նախաձեռնություն ու Հայաստանի հնագույն քաղաքներից մեկի կյանքին առնչվող մտածված, պատասխանատու որոշումների ընդունում: Համոզված ենք, որ Ձեր մասնագիտական փորձը, եռանդը և կազմակերպչական ունակությունները թույլ կտան Ձեզ նշանակալի նվաճումների հասնել այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Հայտնում ենք վստահություն մեր արդյունավետ համագործակցության հարցում՝ հանուն Հայոց պետականության պահպանման և մեր Հայրենիքի բարգավաճման:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ

Արշակ Կարապետյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն