«Համահայկական ճակատ» Շարժում Շնորհավորանք Վոլոդյա Գրիգորյանին՝ Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

«Համահայկական ճակատ» շարժումը շնորհավորում է Վոլոդյա Լևոնի Գրիգորյանին՝ Փարաքար համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու և այն ստանձնելու կապակցությամբ:

Ձեր վստահ հաղթանակը և համայնքի բնակիչների կողմից Ձեզ ցուցաբերած բարձր վստահությունը թող հիմք դառնան Ձեր հետագա գործունեության համար՝ մ.թ.ա. 189-161 թվականներին Արտաշես Ա-ի հիմնադրած պատմական բնակավայրի կառավարման և նրա առաջանցիկ զարգացման գործում:

Դուք դժվար աշխատանք ունեք կատարելու պարտվող կողմի դիմադրությունը հաղթահարելու համար։ Մաղթում ենք Ձեզ վստահություն սեփական ուժերի հանդեպ, առողջություն և հաջողություններ, ստեղծագործական մոտեցում համայնքի ղեկավարի պարտականությունների կատարման, հիմնավորված ու պատասխանատու որոշումների կայացման գործում։ Համոզված ենք, որ Ձեր եռանդն ու կազմակերպչական ունակությունները թույլ կտան Ձեզ նշանակալի նվաճումների հասնել այդ կարևոր և պատասխանատու պաշտոնում:

Հայտնում ենք վստահություն մեր արդյունավետ համագործակցության հարցում՝ հանուն Հայոց պետականության պահպանման և մեր Հայրենիքի բարգավաճման:

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ

Արշակ Կարապետյան

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն