Գնահատում ենք Փաշինյանի և հայ վետերանների մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին. Մատվիենկո

Ուրախալի է, որ Մոսկվան և Երևանը շարունակում են պահպանել միջխորհրդարանական երկխոսությունը, այդ թվում ՝ բազմակողմ ձևաչափերում՝ քննարկելով  առավել արդիական և սուր հարցերը. այս մասին ասել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Երևանում Հայաստանի Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի հետ բազմակողմանի համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ:

«Այսօր մենք բնական դաշնակիցներ ենք, գործընկերներ, որոնք հետաքրքրված են տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ», — ասել է Մատվիենկոն՝ «Մեծ հաղթանակի 80-ամյակը. միասնություն ապագա սերունդների համար պատմական հիշողության պաշտպանության գործում» խորագրով նիստում:

Նա նշել է, որ հայ ժողովուրդն անգնահատելի ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակում, հերոսաբար կռվել է առաջնագծում, մատակարարել զենք և ընդունել է պաշարված Լենինգրադից երեխաներ։

«Մենք գնահատում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի հայ վետերանների անձնական մասնակցությունը Մոսկվայում մայիսի 9-ի տոնակատարություններին», — ընդգծել է Մատվիենկոն:

ՀՃՇ անդամները զորակցություն են հայտնում Իրանի դեսպանին

ՀՃՇ առաջնորդ Արշակ Կարապետյանի անունից մեր զորակցությունն ենք հայտնում Իրանին

Արդյոք Արցախի տարածքից Իրանին հարվածներ տրվում են