«Իշխանության ավարտը Փաշինյանն ընկալում է որպես կյանքի կորուստ։ Հազարավոր մարդիկ, վրեժը սրտներում, սպասում են՝ երբ կթողնի Փաշինյանը աթոռը», – FrontTV-ի հետ զրույցում ասաց երաժիշտ Տիգրան Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ այսօր միայն եկեղեցին է այն կառույցը, որը չի ենթարկվում Փաշինյանին և պաշտպանում է հայերի շահերը։ Նա նաև անդրադարձավ Արցախի հարցին՝ նշելով, որ այն դեռ լուծված չէ, ինչը, իր կարծիքով, «կանգնել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին»։
«Այս յոթ տարիների ընթացքում Փաշինյանն այնպես է արել, որ բանակը և իրավապահ մարմինները իր ենթակայության տակ դնի. բոլորը ենթարկվում են նրան», – հավելեց մեր զրուցակիցը։
«Նիկոլ Փաշինյանին, Իլհամ Ալիևին և Փաշազադեին խանգարում է Հայ Առաքելական եկեղեցին իր սպասավորներով։ Սա պատահական չէ․ պարզ է՝ ում շահերն է պաշտպանում Փաշինյանը և ում է ենթարկվում։ Նա իրավունք չունի խառնվելու եկեղեցու գործերին, սակայն, ինչպես տեսնում ենք, նա իրավունքի հետ կապ չունի», – ընդգծեց Տիգրան Ավետիսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Աննա Հայրիյան


































