NBC. Սպիտակ տունը պաշտոնյաներին խնդրել է չխոսել Էպշտեյնի մասին առանց հաստատման

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը թույլ չի տալիս Սպիտակ տան աշխատակիցներին խոսել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի մասին առանց իրենց ղեկավարների հաստատման: Այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին:

«Թրամփը վարչակազմի անդամներին հստակեցրել է, որ ցանկանում է դադարեցնել Էպշտեյնի գործի մասին անընդհատ խոսակցությունները», — հեռուստաընկերությանը ասել է Սպիտակ տան խոսնակը:

Նախագահը այս ռազմավարությունն ընտրել է քննադատությունը ճնշելու համար՝ 2019 թվականին անչափահասների սեռական շահագործման մեջ մեղադրվող Էպշտեյնի գործով ցուցմունքների սղագրությունները հրապարակելուց հրաժարվելուց հետո:

Թրամփը և նրա թիմի անդամները 2024 թվականի ընտրարշավի ընթացքում բազմիցս խոստացել են գաղտնազերծել Էպշտեյնի գործի հետաքննության փաստաթղթերը և ապահովել այս պատմության առավելագույն թափանցիկությունը: Թրամփի և ԱՄՆ վարչակազմի այլ պաշտոնյաների պարզաբանումները վրդովմունքի փոթորիկ են առաջացրել ներկայիս ամերիկացի նախագահի կողմնակիցների զգալի մասի մոտ, ովքեր պահանջում են գործի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության հրապարակում:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն