Տիգրան Համբարձումյանը Հունաստանում անցկացված «34th International Chess Open Tournament of Kavala 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից:
13-ամյա շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և 106,8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը:

































