Սպերցյանը «Սոչի»-ի հետ խաղից հետո խոսել է իր ապագայի մասին

«Կրասնոդար»-«Սոչի» հանդիպման լավագույն խաղացող Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի հետ կիսվել է իր տպավորություններով։

— Եթե համեմատենք երկու խաղակեսերը, երկրորդում ավելի շա՞տ դինամիկա կար։

-Այո, խաղը բավականին ծանր էր, հատկապես առաջին խաղակեսում։ «Սոչին» շատ լավ թիմ է, խաղում էր խիտ և սեղմ, հատկապես առաջին խաղակեսում։ Երկրորդ խաղակեսում օգնեց հաշվի մեջ առաջանցումը, վաղ հեռացումը և արագ խփած գոլը։ Կարևոր էր նաև, որ չթուլացանք, շարունակեցինք ճնշել, խաղալ և ևս մեկ գոլ խփեցինք։

— Երբ գոլ խփեցիր տուգանային հարվածից, երեք «Կրասնոդարի» խաղացողներ միաժամանակ կռացան։ Դա նախապես պատրաստված կոմբինացիա՞ էր։

— Այո։ Եթե նրանք չլինեին, կարծում եմ՝ գոլ չէր լինի։

— Իսկ ապագայի մասին ի՞նչ կասես։ Իրո՞ք մոտ ժամանակներս կհեռանաս, թե դեռ հստակ չէ։

— Ես դեռ այստեղ եմ և խաղում եմ։ Կտեսնենք, դեռ ժամանակ կա։

— Կարելի՞ է ասել, որ հիմա «Կրասնոդարը» ցուցադրում է իր չեմպիոնական ֆուտբոլը և տուր առ տուր աճում է։

— Չպետք է այդքան առաջ նայել։ Մենք պետք է խաղ առ խաղ առաջ գնանք։ Կրկնում եմ՝ սա հաճախ եմ ասում. պետք է համեստ աշխատել։ Ամեն խաղ շատ դժվար է, մեր առաջնությունն էլ անկանխատեսելի է։ Ուստի յուրաքանչյուր խաղի համար անհրաժեշտ է մարտական տրամադրվածություն, կարգապահություն և խառնվածք։ Այսօր մենք դա ցույց տվեցինք և վաստակեցինք միավորներ։ Այլ տարբերակ չկա։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն