Արմավիրում սննդային թունավորմամբ ԲԿ տեղափոխված 8 քաղաքացու վիճակը միջին ծանրության է. ԱՆ

Սննդային թունավորմամբ Արմավիրի բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիներից 8-ը հոսպիտալացվել է: Այս մասին հայտնում են Առողձապահության նախարարությունից:

Նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մարզային բժշկական կենտրոնում ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Այսօր՝ սեպտեմբերի 08-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արմավիրի մարզային կենտրոն Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն (ՀՎԿԱԿ) ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղից ահազանգ է ստացվել այն մասին, Արմավիրի բժշկական կենտրոն են ընդունվել երկու քաղաքացի՝ «սննդային թունավորում» ախտորոշմամբ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն