Կամանդիրն աչքիս ուզում է, որ վերևից իր հետույքին ձեռ տան. կին զինծառայողին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՊՆ Ն զորամասի պայմանագրային կին զինծառայող Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ վիրավորանք հասցնելու համար։ Այս մասին FrontTV-ին տեղեկանում է Datalex դատական տեղեկատվական համակարգից։ 

2024 թվականի դեկտեմբերի 6-ին, ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի N դիվիզիոնի հրամանատարական կետում այլ զինծառայողների ներկայությամբ Հ.Ա.-ն՝ հանդիսանալով նույն զորամասի պայմանագրային զինծառայող, N դիվիզիոնի պլանշետավար-ռադիոհեռախոսավար, կոչումով շարքային, իր ուղղակի պետ՝ N դիվիզիոնի հրամանատար, փոխգնդապետ Ռ.Ս.-ի հասցեին հնչեցրել է հետևյալ վիրավորանք պարունակող արտահայտությունը՝ «Կամանդիրն աչքիս ուզում է, որ վերևից իր հետույքին ձեռ տան՝ նոր հասկանա, թե ում հետ գործ ունի»։

Հ.Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 524-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ զինծառայողին վիրավորանք հասցնելը, որը կատարվել է ստորադասի կողմից հրամանատարի նկատմամբ։

Հ.Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն