Հարցեր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին. քաղաքագետ

1.Ո՞ր բարոյական իրավունքով կարող է մեկը ամբողջական ծառայություն անցած չլինի ՀՀ ԶՈւ, բայց հետո դառնա բանակի հրամանատար, պաշտպանության նախարար:
2. Ճի՞շտ են արդյոք այն պնումները, որ նախկին հանցագործ ռեժիմի տարիներին դիմում ես գրել՝ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար:
3. Ի՞նչ կապ ես ունեցել ՀՀ երրորդ նախագահի մերձավոր բիզնեսմեն՝ Բարսեղ Բեգլարյանի ֆոնդերի հետ:
4..Ի՞նչ է արժեցել 2021 թվականին ՝ Գագիկ Ծառուկյանին պատկանող ռեստորանում հարսանիքդ, և ի՞նչ միջոցներով ես դրա համար վճարել: Ինչի՞ դիմաց, ի՞նչ պատճառով է պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել Ծառուկյան Գագիկի որդին:
5. Ճի՞շտ են արդյոք այն վկայությունները, որ ՀՀ տարածքում, մասնավորապես Սև լճի հատվածում կան դիրքեր, որտեղ հայ դիրքապահները հասնում են՝ անցնելով ադրբեջանական զննություն և որ այդ դիրքերում այս պահին իրենց ծառայությունն իրականացնող մոտ չորս հարյուր դիրքապահները գտնվում են փաստացի պատանդառության մեջ:
6. Ի՞նչ կապ ունի՝ օրեր առաջ ՀՀ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ՝ իմ ՝ տվյալ հարցի բարձրաձայնման հետ:

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն