Արցախի դեմ պատերազմում Իլհամ Ալիևը ծախսել է 48 միլիարդ դոլար. ՌԴ ակադեմիայի տվյալները

Հետաքրքրականն այն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեևը Հայաստանից պահանջում է հենց 50 միլիարդ դոլարի փոխհատուցում…

Աշխարհաքաղաքական խնդիրների ռուսական ակադեմիայի տվյալներով՝ 2020 թ. ահաբեկչական պատերազմի ժամանակ Արցախի հին հայկական տարածքները նվաճելու համար Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ծախսել է 48 մլրդ դոլար։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ռուսական ակադեմիայի ներկայացուցիչ Արայիկ Սարգսյանը։

Բաքուն առնվազն 3 մլրդ 470 մլն դոլար է վճարել հայ քաղաքական գործիչներին այդ խայտառակ պատերազմում հայկական կողմի պարտության համար (այս գումարը ակադեմիան կարող է ապացուցել)։ Մնացած գումարներով, ըստ ճշտվող տեղեկությունների, կաշառվել են ԱՄՆ-ի, Իսրայելի, Անգլիայի, Ռուսաստանի  եւ Թուրքիայի որոշ պաշտոնյաներ։

Ա. Սարգսյանը, ով համարվում է ՌԴ-ի լուրջ և հեղինակավոր փորձագետներից մեկը, ընդգծել է. <<Մենք անուն առ անուն ճանաչում ենք բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր թուրքերից և ադրբեջանցիներից փող են ստանում, գիտենք, թե որքան են ստանում և որտեղից են ստանում>>:

Չնայած այս, ըստ էության, հանցագործության մասին պաշտոնական հաղորդագրությանը, Հայաստանի դատախազությունները ու իրավապահ այլ մարմիններ, որոնք մասնագիտացել են հայազգի անձանց հետապնդումների մեջ, խուլ լռություն են պահպանում: Նշենք, որ իշխանությունները դեռեւս ոչ մի անգամ չեն հերքել Ա. Սարգսյանի հայտարարությունները:

Հետաքրքրականն այն է, որ Իլհամ Ալիեևը Հայաստանից պահանջում է հենց 50 միլիարդ դոլարի փոխհատուցում։ Փաստորեն նա փորձում է հետ բերել Արցախի նվաճմանն ուղղված ծախսած գումարը

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն