Ադրբեջանը մեծացնում է իր կարևորությունն Արևմուտքի համար

Ադրբեջանը, Վրաստանը, Ռումինիան և Հունգարիան համատեղ ընկերություն հիմնեցին Սև ծովի հատակով էլեկտրահաղորդման մալուխ անցկացնելու համար, ինչը թույլ կտա Ադրբեջանից ավելի շատ վերականգնվող «կանաչ» էլեկտրաէներգիա մատակարարել Եվրոպա։ Չորս երկրների կառավարությունների նախարարական մակարդակով ներկայացուցիչները Բուխարեստում այսօր կայացած հանդիպմանը ստորագրեցին բաժնետերերի կողմից համատեղ ընկերություն հիմնելու փաստաթղթերը։ Ադրբեջանն ընդլայնում է իր էներգետիկ կապերն Եվրոպայի հետ և Արևմուտքի համար դառնում […]

Հաստատված չէ, թե Արմավիրում մահացած քաղաքացիները վարակված են եղել «Նեղոսի տենդով». ԱՆ

Այսօր «Հետք» լրատվական կայքում հրապարակած տեղեկատվությունը, թե «Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել», տեղեկատվությունը հաստատված չէ, քանի որ դեռևս արձանագրված չէ մահվան դեպքերի պատճառաբանական կապը հիվանդության հետ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը ամեն շաբաթ թարմացնում է Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակի մասին տեղեկատվությունը։

Մեծ Բրիտանիայում վերապատրաստվել է 43 հազար ուկրաինացի զինվորական

Մեծ Բրիտանիայում վերապատրաստվել է Ուկրաինայի զինված ուժերի (ՀՈՒՀ) մոտ 43 հազար զինվորական։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայում թագավորության դեսպան Մարտին Հարիսը։ «Մենք զորավարժություններով աջակցում ենք Ուկրաինայի զինված ուժերին։ Այս պահին Մեծ Բրիտանիայում 43 հազար ուկրաինացի զինվոր է մարզվում»,- ասել է նա Ուկրաինայի ազգային հեռուստամարաթոնում։ 2015 թվականից մինչև 2022 թվականի փետրվարը «Օրբիտալ» գործողության շրջանակներում Մեծ Բրիտանիան […]

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Ադրբեջանում ընտրությունների վերաբերյալ Արևմուտքի գնահատականները կանխակալ են և սուբյեկտիվ

«Արևմուտքի գնահատականները չեն համապատասխանում Ադրբեջանում դեմոկրատական գործընթացի իրական պատկերին», – նշված է Ադրբեջանում խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարության տեքստում: «Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանում կայացել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Երկրի ԿԸՀ տվյալներով՝ քվեարկության արդյունքում հաղթել է իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որը ղեկավարում է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ Ընտրություններին հետևել է շուրջ 12 հազար տեղական և 589 […]

Շառլ Ազնավուրը կինոյում. ռետրոսպեկտիվ ցուցադրություն

Սեպտեմբերի 7-ին Երևանի Կարապի լճում տեղի կունենա Շառլ Ազնավուրի դերակատարումով ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրության պաշտոնական բացումը արտիստի հարյուրամյակի տոնակատարությունների շրջանակում՝ հրավիրելով հանդիսատեսին միանալու նրա ուշագրավ կինեմատոգրաֆիկ ճանապարհորդությանը: Այս միջոցառումը կնշանավորի Ազնավուրին որպես դերասան, ով իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։ «Ազնավուր» հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստինա Ազնավուրը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. պրն. Օլիվիե […]

Արմավիրի մարզում Արևմտյան Նեղոսի տենդից 3 մարդ է մահացել

Արմավիրի մարզում վերջին երկու ամսվա ընթացքում 51 մարդու մոտ հաստատվել է Արևմտյան Նեղոսի տենդ հիվանդությունը, արձանագրվել՝ 3 մարդու մահ, որից 2-ը՝ Արմավիր քաղաքում, մեկը՝ Տանձուտ գյուղում։ Մահացած անձինք եղել են մեծահասակներ և ունեցել են ուղեկցող հիվանդություններ։ Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանն այսօր մարզխորհրդի նիստի ժամանակ հայտնեց, որ հիվանդությունը […]

ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդին և շարժման այլ պարագլուխների

ԱՄՆ-ն մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարին և պաղեստինյան խմբավորման մի քանի այլ հայտնի գործիչների՝ 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելում իրականացված հարձակման համար: ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ի վեց անդամներին յոթ մեղադրանք է առաջադրել, այդ թվում՝ ԱՄՆ քաղաքացիների սպանության, ահաբեկչության ֆինանսավորման նպատակով դավադրության և զանգվածային ոչնչացման զենքերի օգտագործման համար: Այս մեղադրանքի ազդեցությունը […]

Սեպտեմբերի 29-ին Մայր Տաճարը կվերաօծվի

Սեպտեմբերի 28-ին, երեկոյան ժամը 5-ին Սուրբ Տրդատի բաց խորանում տեղի կունենա Մյուռոնօրհնության արարողություն, հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, ժամը 10։30-ին կվերաօծվի Մայր Տաճարը:

Ինձ համար անհնար է չեզոք կարգավիճակ ստանալ․ սուսերամարտիկ Յանա Եգորյան

Սուսերամարտի երկակի օլիմպիական չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Յանա Եգորյանը հայտնել է, որ չի կարող ստանալ չեզոք կարգավիճակ միջազգային մրցումներում մասնակցելու համար: «Այս պահին արձակուրդում եմ, զբաղվում եմ իմ գործերով: Դեռ չեմ կարող 100 տոկոսով ասել, թե ինչ ֆորմատով կանցնի հաջորդ մրցաշրջանը: Շատերը կստանան չեզոք կարգավիճակ և կգնան միջազգային մրցումների: Ես, ցավոք, այդ պատմությունից զրկված եմ տարբեր […]

Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը. ՀՀ ԱԳՆ

Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհի վերահսկողությունը մասնավոր պահնորդական ընկերությանը հաձնելու մասով նոր մանրամասներ չկան։ Այս մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ «Այդ մասին խոսվել է, դեռ մանրամասները հայտնի չեն»,–ասաց նա։ Փոխարտգործնախարարը վստահեցրեց, որ հայ սահմանապահները և մաքսավորները այդ ճանապարհին աշխատանք իրականացնելու են։ «Խոսվել է մասնավոր ընկերության ներգրավման հնարավորության մասին, բայց դետալները դեռ […]

Ռուբեն Վարդանյանը խոշտանգվում է, դու նրա մասին բամբասանքներ ես տարածում. Հովհաննես Իշխանյանը՝ Նիկոլ Փաշինյանին Ամբողջական հոդվ

«Երբ քո քաղաքացին պատանդառված է եւ խոշտանգման է ենթարկվում, դու սկսում ես կեղծիքներ, բամբասանքներ տարածել նրա մասին՝ փոխարենը մտածես ոնց ազատես, սա մի աներեւակայելի երեւույթ է: Ես ճիշտն ասած՝ բարոյականություն, անբարոյականություն բառը չեմ օգտագործում, բայց լեզվաբաններին եմ խնդրում այս երեւույթի համար մի հարմար բառ գտնեն, որ կարողանանք ճիշտ բնորոշել»,- «Հայելի» ակումբում նշեց վավերագրող Հովհաննես Իշխանյանը՝ […]

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հարցը ՀՀ եւ Եվրամիության միջեւ քննարկվելիք հարց է»․ ՔՊ-ական պատգամավորի պատասխանը Բաքվին

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Բաքվի այն պահանջին, որ Եվրամիության դիտորդները պետք է հեռանան Հայաստանից։ «Ես կարծում եմ, որ Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում դա Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության միջեւ քննարկվելիք հարց է։ Եվրամիության դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում եւ մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից։ Ուստի, […]

Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆիլիպն իր թեկնածությունն առաջադրելու է նախագահի պաշտոնի համար

Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը սեպտեմբերի 3-ին հայտարարել է 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։ «Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։ Ես լայնածավալ նախագիծ եմ պատրաստում: Ես քաղաքացիներին առաջարկելու բան ունեմ», — ասել է նա Le Point հանդեսին տված հարցազրույցում։ Էդուար Ֆիլիպը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2017-ից մինչև 2020 թվականը: […]

Ադրբեջանն ունի հայկական պետականության ոչնչացման հստակ «ճանապարհային քարտեզ»

Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։ Փաշինյանի քարոզած ֆեյք խաղաղության փոխարեն ՀՀ-ի հպարտ քաղաքացիներին շուտով սպասում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան կամ նոր ռազմական գործողություններ՝ Սյունիքից մինչև Տավուշ։ Ադրբեջանական քարտեզներում Հայաստանի մեծ մասը նշված է, որպես «Արևմտյան Ադրբեջան»՝դա քաղաքական հիմք է ստեղծում Բաքվի համար […]

Հաշտության համաձայնությամբ՝ Գևորգ Հակոբյանից հօգուտ ՀՀ-ի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով ևս մեկ հաշտության համաձայնության վճիռ․ հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարապետ Բադալյանի, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործի մի մասի վերաբերյալ վճռով հաստատել է հաշտության համաձայնություն, որով Գևորգ Սերգեյի Հակոբյանից հօգուտ Հայաստանի նախատեսվում է բռնագանձել ավելի քան 50 մլն […]

Կոբախիձեն նախազգուշացրել է, որ ընդդիմությունն ընտրություններից հետո անկարգություններ կհրահրի

Վրացական ընդդիմությունը կփորձի երկրում անկարգություններ հրահրել հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ «Ակնհայտ է, որ արմատական ընդդիմությունը հույս չունի հաղթելու ընտրություններում, նրանք պատրաստվում են ընտրություններից հետո սրել իրավիճակը։ Նրանք իրենց բառապաշարից հանել են «Եթե «Վրացական երազանքը» հաղթի» բառերը և անընդհատ ասում են՝ «Եթե […]

Կներկայացվի մեր երկրի ամբողջ ներուժը. Հայաստանը կհյուրընկալի գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը

Հայաստանում տեղի կունենա գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովը, Հայաստանը հյուրընկալող կողմն է: 2023 թ. նոյեմբերի 24-ին Իսպանիայի Լա Ռիոխա քաղաքում կայացած ՄԱԿ Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գինու զբոսաշրջության 7-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում Հայաստանին պաշտոնապես շնորհվել էր 2024 թ. հաջորդ՝ ՄԱԿ ԶՀԿ Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողովն անցկացնելու խորհրդանշական Կարասը: «Համաժողովը Հայաստանում անցկացնելու համար դիմել ենք […]

55-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել էր համաքաղաքացուն. նա ձերբակալվել է

Սեպտեմբերի 2-ի ժամը 10:49-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Գյումրի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վերքով բուժօգնության է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 49-ամյա տղամարդ: Ըստ բժիշկ տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ բացատրություն տալու.  տեղեկացնում են ՆԳՆ-ից: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

Ոստիկանությունը խաղալիք զենք է հայտնաբերել, ոչ թե իրական՝ ինչպես ներկայացվում է. Փաստերի ստուգման հարթակ

fip.am Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության լրատվական ծառայությունն օգոստոսի 31-ին տեսանյութ էր տարածել՝ ներկայացնելով, թե ինչպիսի ուժեղացված ծառայություն են իրականացրել Երևանում։ 1։25 րոպեանոց տեսանյութում երևում է՝ ինչպես են ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները, շարքերով կանգնած, լսում ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրահանգները։ Ոստիկանության տարածած պաշտոնական տեսանյութում ցուցադրվում են գտածոյի լուսանկարները։ «Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է […]

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը. ՔԿ

Զինծառայող Էդգար Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը: Հաղորդագրության մեջ ասվում է. «Ինչպես արդեն տեղեկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից, 2024թ․ սեպտեմբերի 2-ին՝ ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գոտու մարտական դիրքում հայտնաբերվել էր զինծառայող Էդգար Ալեքսանյանի դին՝ կզակի շրջանում հրազենային վնասվածքով։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության […]

Պեսկովը հայտարարել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովի մասին

Հաղթանակի 80-ամյակի պատվին Մոսկվայում շքերթի նախօրեին նախատեսվում է անցկացնել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողով։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Gazeta.ru-ն։ Նա նշել է, որ գագաթնաժողովից բացի, նախատեսվում են բազմաթիվ այլ երկկողմ շփումներ։ Սեպտեմբերի 3-ին Մոնղոլիայի նախագահ Ուխնաագին Խուրելսուխը ընդունել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի […]

ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը՝ հոսանքազրկումների մասին

Վթարների մոտ 34 տոկոսը տեղի են ունենում շինարարական աշխատանքների ընթացքում մալուխների վնասման պատճառով. «Նման շինարարական մասշտաբների պայմաններում, երբ ճանապարհներ, շենքեր, ջրագծեր, գազի խողովակներ են կառուցվում, շատ դեպքերում վնասվում են մեր մալուխները, որի հետևանքով նորից հոսանքազրկումներ են տեղի ունենում։  Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում վթարներ չեն լինում, դրանք կան, և մենք էլ դրանց քանակից գոհ […]

Ղազախստանում պարգևատրել են ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին

2024 թ․ սեպտեմբերի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։ Հանդիպմանը քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ 2024 թ․ ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն […]

Կառավարության նիստի ժամանակ լույսերի անջատվելը ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր. Տնօրենների խորհրդի նախագահ

Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են ԲԷՑ-ում կատարվող աշխատանքների պատճառով, այն ՀԷՑ-ի պատասխանատվության դաշտից դուրս էր, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը։ «Երևան քաղաքի կեսն անջատվում է, Արմավիրի մարզի կսեն անջատվում է, դրա համար մեծ արձագանք է ստանում»,- ասաց նա։ Պաշտոնյանի խոսքով՝ օգոստոսի 7-ին Օպերայում ներկայացման ժամանակ հոսանքի անջատումը թատրոնի բալանսում […]

Նիկոլ Փաշինյանը Գրետա Մնացականյանին ազատել է զբաղեցրած պաշտոնից

ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության ծրագրերի մշտադիտարկման բաժնի պետ Գրետա Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Գրետա Նորիկի Մնացականյանին 2024 թվականի սեպտեմբերի 3-ից ազատել վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի […]

«Արմավիր» ՔԿՀ-ում արձանագրվել է անազատության մեջ գտնվող անձի սպանություն

Դատախազը օգոստոսի 30-ին դատարան է հանձնել  Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը: Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի պաշտոնատար անձինք ոչ պատշաճ հսկողություն են իրականացրել […]

«Ժողովուրդ». Ինչպես Աշտարակի քաղաքապետն ու մարզպետը օգնեցին կալանավորել «քրեականներին»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները իջել են իրենց «բարձունքից» եւ գնացել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի տուն ու օգոստոսի 26-ին տեղի ունեցած միջադեպի գործով պարզաբանումներ պահանջել: Հիշեցնենք, որ Աշտարակ քաղաքում հայտնի «Նվոյին» պատկանող Wine Corner Ashtarak-ում քաշքշուկ էր տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին «Հրապարակ»-ը գրեց, որ Hayat Project-ի համերգի ժամանակ, որին […]