Ֆրանսիայի նախկին վարչապետ Էդուար Ֆիլիպը սեպտեմբերի 3-ին հայտարարել է 2027 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին։
«Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը հաջորդ նախագահական ընտրություններում։
Ես լայնածավալ նախագիծ եմ պատրաստում: Ես քաղաքացիներին առաջարկելու բան ունեմ», — ասել է նա Le Point հանդեսին տված հարցազրույցում։
Էդուար Ֆիլիպը Ֆրանսիայի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2017-ից մինչև 2020 թվականը:
Հերթական նախագահական ընտրությունները Ֆրանսիայում տեղի կունենան 2027 թ. ապրիլին։


































