Ղազախստանում պարգևատրել են ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանին

2024 թ․ սեպտեմբերի 3-ին Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանին ընդունել է Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն։

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար ոլորտներում Երևանի և Աստանայի միջև համագործակցության ընթացիկ վիճակն ու զարգացման հեռանկարները, դիտարկվել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կ․Տոկաևի՝ 2024 թ․ ապրիլի 14-15-ը Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքներով ձեռք բերված ռազմավարական պայմանավորվածությունների իրագործման ընթացքը։

Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կայացած հանդիպման ընթացքում փոխվարչապետ Մուրատ Նուրտլեուն Արմեն Ղևոնդյանին է հանձնել 2-րդ աստիճանի «Достык» («Բարեկամություն») շքանշանը, որով Հայաստանի դեսպանը պարգևատրվել է Ղազախստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ «երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների և բազմաոլորտ փոխգործակցության զարգացման գործում ունեցած ավանդի» համար։

Իր շնորհակալական խոսքում Հայաստանի դեսպանն ընդգծել է, որ պետական պարգևի շնորհումը դիտարկում է որպես հայաստանյան և ղազախստանյան դիվանագետների՝ հայ-ղազախստանյան փոխգործակցության ներուժի բացմանն ու Հայաստանի և Ղազախստանի միջև Բարեկամության և համագործակցության մասին պայմանագրի, ինչպես նաև ի զարգացումը վերջինիս ընդունված այլ փաստաթղթերի դրույթների գործնական հագեցմանը միտված գործընկերության բարձր գնահատական։

Վաղարշապատի ընտրությունները նոր Սարդարապատ է, նոր էջի սկիզբ է. Արտյոմ Սիմոնյան

Մենք ծառայում ենք ժողովրդին. Արսեն Վարդանյան

Արշակ Կարապետյանի դեմ ցուցմունք տվողներին առնչվող քրեական գործերը հնարավոր է ջրվեն