Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքը նախաձեռնում է վտարանդի կառավարություն ստեղծելու գործընթաց։ Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
Փաշինյանի քարոզած ֆեյք խաղաղության փոխարեն ՀՀ-ի հպարտ քաղաքացիներին շուտով սպասում է ադրբեջանցիների վերադարձ Հայաստան կամ նոր ռազմական գործողություններ՝ Սյունիքից մինչև Տավուշ։
Ադրբեջանական քարտեզներում Հայաստանի մեծ մասը նշված է, որպես «Արևմտյան Ադրբեջան»՝դա քաղաքական հիմք է ստեղծում Բաքվի համար հայկական սուվերեն տարածքների դեմ նոր պատերազմ սկսելու համար։
Բաքուն՝ Փաշինյանից և ՔՊ-ից պահանջելու է «Զանգեզուրի միջանցք» և ադրբեջանցիների վերադարձ Հայաստանը՝մերժումն էլ ընկալելու է, որպես նոր պատերազմի պատրվակ։
Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին փորձելու է համոզել, որ ՀՀ-ն իբր դաշնակիցներ չունի և պետք է կատարվեն Բաքվի և Անկարայի բոլոր պահանջները, որպեսզի նոր պատերազմ չսկսվի։ Այսինքն, խաղաղության փոխարեն ՔՊ-ականներն իրենց քաղաքականության և դիլետանտ քայլերի արդյունքում ՀՀ-ին տանում են դեպի նոր պատերազմ։
Ադրբեջանն ունի հայկական պետականության ոչնչացման հստակ «ճանապարհային քարտեզ»՝ռազմական, քաղաքական, տնտեսական, դեմոգրաֆիկ։ Ինչ են անում ՔՊ-ականներն այդ սպառնալիքներին դիմակայելու համար՝ոչինչ։ ՔՊ-ականները զբաղված են երկրի ներսում ընդդիմությանը ճնշելով, հարստանալով, հայ-ռուսական կապերը խզելով և Արևմուտքի ձեռքում ՀՀ-ին փորձում են դարձնել հակառուսական պլացդարմ՝դրանից բխող բոլոր աղետալի հետևանքներով։
Փաշինյանն ու թիմն ի վիճակի չեն ապահովել ՀՀ-ի և հայ ժողովրդի պաշտպանությունն ու օր առաջ ՀՀ-ում իշխանափոխությունը շանս կտա գտնել Բաքվի դեմ հակախաղը։


































